Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում |ermenihaber.am|
10:58 - 31 մայիսի, 2019

Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողության արդյունքում վնասազերծվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK-ՔԲԿ) պատկանող մարտական դիրքեր, թաքստոցներ և զինապահեստներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:

Զափ շրջանի ուղղությամբ թուրքական օդուժի հարձակումները կատարվում են մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիայի շրջանակներում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ երբ թուրքական F4 կործանիչը վայրէջք է կատարել Մալաթիայում գտնվող Էրհաչ ռազմաբազայի տարածք, խոտանվել է, իսկ 2 օդաչուները դուրս են ցատկել` ստանալով մարմնական վնասվածքներ: Հավանաբար այդ կործանիչը պիտի կիրառվեր հետագա ռազմական գործողություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել