Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը |armenpress.am|
11:52 - 18 հուլիսի, 2019

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Պենտագոնի այս քայլը ոչ մի օրինական հիմնավորում չունի, և դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Նախարարության հայտարարության մեջ նշված է. «Այս միակողմանի քայլը չի համապատասխանում երկկողմանի դաշնակցային հոգուն: ԱՄՆ-ը միայն խոսքով չպետք է ցույց տա, որ կարևորում է Թուրքիայի հետ հարաբերություններն ու դաշնակցությունը, այլ նաև՝ գործով: Հատկապես ԻՊ-ի, ՔԱԿ-ի (PKK), գյուլենականների դեմ պայքարի մեջ է անհրաժեշտ դա ապացուցել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել