Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է. Էլիֆ Շաֆակ |news.am|
09:07 - 03 հունիսի, 2019

Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է. Էլիֆ Շաֆակ |news.am|

news.am: Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆակը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Թուրքիայում հեղինակներին, լրագրողներին եւ գիտնականներին՝ իր վեպերը հետաքննելու երկրի դատախազների մտադրության ֆոնին, հաղորդում է The Guardian-ը:

«Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է», - ասել է նա:
Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը քրեական բողոք է ներկայացրել գրող Աբդուլու Չեւկիի դեմ այն բանից հետո, երբ սոցցանցերում հեղինակի վերջին վեպից հրապարակված քաղվածքները հասարակական աղմուկ են առաջացրել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին պատմության կապակցությամբ:

Շաֆակը նշել է, որ թուրքական դատախազությունը ցանկանում է ուսումնասիրել նրա վեպերը, մասնավորապես 1999 թվականի «Հայացք» եւ 2016 թվականի «Եվայի երեք դուստրերը»:

Նա հայտնել է, որ վերջին օրերին նա հազարավոր վիրավորական հաղորդագրություններ է ստացել:

Ամբողջ աշխարհով ճանաչված կին գրողը 2006 թվականին դատապարտվել էր թուրքերին վիրավորելու մեղադրանքով, քանի որ նրա «Ստամբուլից բիճը» վեպի հերոսներից մեկը 1915 թվականի զանգվածային սպանությունը Հայոց ցեղասպանություն է անվանել: Ավելի ուշ Շաֆակը արդարացվել էր:

Շաֆակն, ընդունել է, որ սեքսուալ բռնությունը արծարծվում է իր որոշ ստեղծագործություններում, սակայն հերքել է գաղափարն այն մասին, որ դա կարող է նշանակել, որ նա արդարացնում է դա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել