Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|
10:55 - 05 մայիսի, 2019

Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|

news.am: Թուրքական պետական տեղեկատվական Anadolu գործակալության գրասենյակը Գազայի հատվածում ենթարկվել է իսրայելական զինվորականների գրոհին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գազայում Anadolu-ի գրասենյակի վրա հարձակումը Իսրայելի անզուսպ ագրեսիայի նոր օրինակ է։ Նրա բռնությունը անմեղ մարդկանց հանդեպ մարդկության դեմ հանցագործություն է։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին, նույնպես մեղավոր են։ Կշարունակենք պաշտպանել պաղեստինյան ժողովրդի գործը, նույնիսկ եթե մնանք միայնակ»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն։

Իսրայելցիներն ասում են, որ մեկ օրվա ընթացքում իրենք 120 թիրախ են գրոհել անկլավում, որտեղից 200 հրթիռ եւ արկ է արձակվել։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր հարվածները հասցվում են բացառապես զինվորական թիրախներին։ Իսրայելցի բժիշկները հայտնել են հրթիռային գրոհներում երկու վիրավորների մասին, ներառյալ՝ մի կնոջ, որին հոսպիտալացրել են ծանր վիճակում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել