Թուրքիայի ձեռք բերած C-400-ները կարող են գործարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. փորձագետ |tert.am|
10:47 - 26 հուլիսի, 2019

Թուրքիայի ձեռք բերած C-400-ները կարող են գործարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. փորձագետ |tert.am|

tert.am: Թուրքիայի՝ Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը կարող են գործարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Այս մասին Minval.az գործակալության հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը:

«Բնականաբար, այդ համակարգերը մեզ օգնություն կցուցաբերեն: Բայց մենք ունենք մեր սեփական С-300-ը, որը ոչնչով պակաս չէ թուրքական C-400-ից, առանձնապես մեծ տարբերություն չկա դրանց միջև: Միևնույն համակարգը, միայն թե փոքր-ինչ արդիականացված»,- հայտնել է Աբիլովը:

Ըստ նրա՝ «Ադրբեջանի երկինքը հուսալիորեն պաշտպանված է»:

«Մենք ունենք ոչ միայն C-300, այլև իսրայելական և բելառուսական սպառազինություն, կան նաև ռուսական այլ համակարգեր: Մենք հավատացած ենք, որ եթե վաղը ռազմական գործողություններ սկսվեն, թուրքական կողմն Ադրբեջանին թև ու թիկունք կլինի և եթե պետք լինի՝ կկրակի, տեղեկատվություն կփոխանցի: Թուրքական բանակն ավելի ժամանակակից է, տեխնիկապես ավելի ապահովված, քան Ադրբեջանինը»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել