Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին |panarmenian.net|
13:58 - 17 հուլիսի, 2019

Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին |panarmenian.net|

panarmenian.net: Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակից Էրոլ Օնդերօղլուին, որին մեղադրում էին ահաբեկչության քարոզչության մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը:

Անմեղ է ճանաչվել նաև գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, գրում է Deutsche Welle-ն:

Նրանց հետապնդման համար հիմք էր հանդիսացել աջակցությունը քրդամետ Özgür Gündem թերթին, որը հետապնդվում էր թուրքական իշխանությունների կողմից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել