Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ոչ միայն 2 երկրին, այլեւ տարածաշրջանին. Ռոհանի |news.am|
11:04 - 25 հոկտեմբերի, 2019

Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ոչ միայն 2 երկրին, այլեւ տարածաշրջանին. Ռոհանի |news.am|

news.am: Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ոչ միայն 2 երկրին, այլեւ տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Բաքվում ընթացող Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Tasnim-ը:

Ռոհանին նաեւ շեշտել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը՝ դրական գնահատելով այս նախագծում Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունը եւ հույս հայտնելով, որ դրա եզրափակիչ փուլերը կիրականացվեն ավելի կարճ ժամկետներում:

Ալիեւն իր կողմից Բաքու Ռոհանիի այցը բնորոշել է որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լավ հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել