Էրդողանի համար սկսված անկումն ավելի է խորանալու. The Guardian-ի անդրադարձը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին |tert.am|
11:38 - 24 հունիսի, 2019

Էրդողանի համար սկսված անկումն ավելի է խորանալու. The Guardian-ի անդրադարձը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին |tert.am|

tert.am։ Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակին՝ նկատելով, որ դա շատ լուրջ հարված էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն պարտվել է:

Հոդվածագիր Բեթան ՄքՔերնանը գրում է, որ Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը չափազանց նշանակալի իրադարձություն է մի երկրում, որտեղ ժողովրդավարությունն անկում է արձանագրում:

Հայտնի է, որ Իմամօղլուն հաղթել էր մարտի 31-ին կայացած ընտրություններում, ինչից հետո իշխանությունները պահանջել էին անվավեր ճանաչել արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել՝ հույս ունենալով, որ Էրդողանի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Բինալի Յըլդըրըմը, կկարողանա հաղթել:

«Փաստացի կրկնակի ընտրությունների նպատակն Իմամօղլուի անակնկալ հաղթանակը չեղարկելն էր: Դա աննախադեպ թեստ էր թե՛ Թուրքիայի անկայուն ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ Էրդողանի քաղաքական ապագայի համար... Այս պարտությունը, ըստ ամենայնի, կոալիցիոն կառավարության ներսում իշխանության շուրջ նոր լարված պայքարի հիմք կդնի»,- գրում է հեղինակը:

Հատկանշական է, որ եթե մարտի 31-ին կայացած ընտրություններում Իմամօղլուի և Յըլդըրըմի հավաքած ձայների տարբերությունն ընդամենը 13 000 էր, ապա այս անգամ ընդդիմադիր թեկնածուն 777 000-ով ավելի քվե է ստացել:

«Սա մարդկանց նոր հույս տվեց»,-նշել է Իմամօղլուի հաղթանակը փողոցում նշող ստամբուլցի Սեմրա Դենիզը:

Այնուհետև հեղինակը մեջբերում է թուրք-ամերիկյան քաղաքական հարցերով փորձագետ Սոներ Չաղափթայի տեսակետը, ըստ որի՝ կրկնակի ընտրություն անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշումը շատ մեծ մարտավարական սխալ էր:

Շարունակությունը՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել