Էրդողանը պատվիրակություն է ուղարկում Ռուսաստան՝ Սիրիայի հարցով |shantnews.am|
08:32 - 23 դեկտեմբերի, 2019

Էրդողանը պատվիրակություն է ուղարկում Ռուսաստան՝ Սիրիայի հարցով |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայից այսօր պատվիրակություն կմեկնի Ռուսաստան՝ Սիրիայի հարցի քննարկման համար։ Օրակարգում Իդլիբի վրա հարձակումների կանխման խնդիրն է, ինչի համար էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքն ունի։

«Թուրքիան ներդնում է բոլոր ջանքերը՝ Իդլիբի հարձակումներին վերջ տալու համար … այս բանակցությունների արդյունքներով մենք կորոշենք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք», – ասել է Էրդողանը։

Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները հեռախոսով քննարկել էին ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայի խնդիրները։ Պուտինը հատկապես շեշտել էր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Իսկ Էրդողանը հայտնել էր, որ իրենք չեն դիմանա փախստականների նոր հոսքին, եթե Իդլիբում բախումները շարունակվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել