ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP):
Շնորհավորական ուղերձն Էրդողանը հղել է Twitter-ի միջոցով։
«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։
comment.count (0)