Էրդողանը Ռուսաստանին պատասխան գործողություններով Է սպառնացել Իդլիբում |armenpress.am|
11:19 - 29 հունվարի, 2020

Էրդողանը Ռուսաստանին պատասխան գործողություններով Է սպառնացել Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում եւ Սոչիում:

«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում Է Ռուսաստանի աջակցության վրա: Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում Է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել Է Էրդողանը լրագրողներին օդանավում՝ Սենեգալից վերադառնալիս: Նրա խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել