Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ |azatutyun.am|
09:32 - 05 հունիսի, 2019

Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am։ Ուկրաինայի նորընտիր նախագահը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, միաժամանակ ընդգծել՝ Կիևը շարունակելու է քայլել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:

Վլադիմիր Զելենսկին երկրորդ օրն է՝ բանակցություններ է անցկացնում Բրյուսելում։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Մենք պատրաստ ենք բանակցել և իրագործել մինսկյան պայմանավորվածությունները, սակայն, նախ պետք է կարողանանք պաշտպանել ինքներս մեզ և հզորացնել մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական կարողությունները», - հայտարարել է Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել