Զելենսկին արմատական կադրային փոփոխություններ է նախաձեռնում |azatutyun.am|
09:37 - 12 հունիսի, 2019

Զելենսկին արմատական կադրային փոփոխություններ է նախաձեռնում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին արմատական կադրային փոխատեղումներ է նախաձեռնում: Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին երկրի 25 նահանգապետերից 15-ը:

Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նոր արտգործնախարարի թեկնածությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զելենսկին առաջարկում է նշանակել կադրային դիվանագետ Վադիմ Պրիստայկոյին:

Կադրային փոխատեղումներից բացի, Զելենսկին երեքշաբթի օրը հասցրեց մասնակցել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նիստին, որտեղ քննվում էր նորընտիր նախագահի առաջին հրամանագրերից մեկի` Գերագույն ռադայի լուծարման մասին որոշման սահմանադրականությունը:

Դիմելով դատարանի անդամներին՝ Զելենսկին նշում էր․ - «Ես չէ, որ պետք է բացատրեմ ձեզ, թե ինչ է նշանակում «օրենքի տառին և ոգուն» համապատասխան: Ես համոզված եմ, որ Գերագույն ռադայի լուծարման մասին իմ որոշումը այդ երկու չափանիշներին էլ համապատասխանում է: Վերջին հարցումների համաձայն՝ Գերագույն ռադային վստահում է ուկրաինացիների ընդամենը չորս տոկոսը: Կարելի է արձանագրել, որ Ուկրիանայի ժողովուրդը ողջունում է խորհրդարանի լուծարումը»:

Սահմանադրական դատարան հայցադիմում ներկայացրած Ռադայի պատգամավորները, սակայն, պնդում են` Զելենսկին, լուծարելով երկրի խորհրդարանը, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:

Գերագույն ռադայի լուծարման հարցով վերջնական վճիռը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացնելու է մինչև հունիսի 29-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել