Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը
12:09 - 13 դեկտեմբերի, 2019

Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է խորհրդի անդամներին Հայաստանում և նշել, որ արդեն երկրորդ անգամ նիստի անցկացումը Հայաստանում լավ խթան է անձնական և աշխատանքային մակարդակում նոր կապեր ստեղծելու և հներն ամրապնդելու համար:

«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս այս համագործակցությանը, որովհետև սա լավ հնարավորություն է խորհրդի անդամ երկրների միջև միջտարածաշրջանային ակտիվ գործակցություն ծավալելու և համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: ՏԿԵ նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակն օգտագործել համագործակցության նոր գաղափարներ քննարկելու և կյանքի կոչելու համար:

ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Օլգա Պրոսկուրյակովան իր հերթին դրական է գնահատել խորհրդի աշխատանքները՝ ընդգծելով, որ խորհուրդն իր գործունեության ընթացքում մշակել է համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ կարևոր փաստաթղթեր:

Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, քննարկվել են միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը:

Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 9-րդ նիստը Ուզբեկստանի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել