Երևանի ևս 5 փողոցներում կգործեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ
15:45 - 24 դեկտեմբերի, 2019

Երևանի ևս 5 փողոցներում կգործեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ

Երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից ՀՀ մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.


-Ռուբինյանց փողոց՝ հ.19,
-Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
-Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
-Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
-Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել