Երևանի մետրոն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով
06:55 - 20 դեկտեմբերի, 2019

Երևանի մետրոն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի Մետրոպոլիտենը հայտնում է, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել