Երկու ջրօգտագործող ընկերությունում հայտնաբերվել է 2 մլրդ դրամի խախտում. Սանասարյան․ Դավիթ Սանասարյան |news.am|
10:42 - 18 ապրիլի, 2019

Երկու ջրօգտագործող ընկերությունում հայտնաբերվել է 2 մլրդ դրամի խախտում. Սանասարյան․ Դավիթ Սանասարյան |news.am|

news.am։ Պետական վերահսկողության ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը, դրանք են Արմավիր եւ Էջմիածին ջրօգտագործողները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է ավելի քան 1մլրդ դրամի խախտումներ: Կատարվել են  2014-2018թթ. գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամ գումար»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ մնացած աշխատանքները շարունակվում են «ավելի լավ որակով ու թափով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել