Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը՝ արտոնություններ չտրամադրելու դեպքում կրկնելու սպառնալիքով |aysor.am|
12:04 - 10 փետրվարի, 2020

Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը՝ արտոնություններ չտրամադրելու դեպքում կրկնելու սպառնալիքով |aysor.am|

aysor.am: Մենք ժողովրդին շատ լավ սպասարկում ենք, ժողովրդից դժգոհ չենք։ Դժգոհ ենք «նալոգի» բարձրացումից. օրական 27 հազար դրամ մեզնից դուրս ա գալիս, որից 10 հազարը՝ վառելիքի փող, մնացածը՝ «նալոգ»։ Հիմա գծատերն ուզում ա ավելացնի, դրա համար էլ չենք աշխատում, լրագրողների հետ զրույցում հայտարարեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած վարորդները՝ հավելելով, որ իրենց ամսական եկամուտը այնքան քիչ է, որ նույնիսկ գծատիրոջը պարտք ենք մնում։

«Քաղաքապետարանի աշխատակցի հետ բանակցություններից հետո մեզ ասում են գնանք, հին պլանով քշենք։ Հիմա պայմանավորվենք, որոշենք՝ ինչ ենք անում», - ասաց վարորդներից մեկը։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերն իրենց հերթին գործադուլ հայտարարած վարորդներին հորդորեցին գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով՝ մինչև որևէ լուծում կմտածեն։

«Լավ, ժողովրդի «խաթր» էս 7 օրը կքշենք, բայց հետո մեզ թող արտոնություն տան՝ գազի ծախսի մեջ տեղավորվենք, պլանի հարցի մեջ տեղավորվենք։ Մեր հաշվին փող չպետք ա բարձրանա», - նշեց վարորդներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել