Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներ, նրանք ընդգրկվել են աջակցության ծրագրերում․ Փաշինյան
22:35 - 06 ապրիլի, 2020

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներ, նրանք ընդգրկվել են աջակցության ծրագրերում․ Փաշինյան

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխաներ վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ եւ նրանց ընտանքիներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, թե փակված մանկատների երեխաների հարցն ինչպես է լուծվելու, որտե՞ղ են, ո՞վ է խնամում, եւ մարդիկ, որոնք ուզում են որդեգրել, հիմա ո՞ւմ պետք է դիմեն։

«Նախկինում այդ երեխաները պահվում էին այդ բավականին տխուր հիմնարկներում եւ մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան եւ ապրեն իրենց ընտանիքներում։ Եւ էն գումարները, որ մենք ծախսում էինք այն հաստատություններում, հիմա ծախսում ենք այդ ընտանիքներում եւ ներկայումս այդ ընտանիքները ստանում են նաեւ բնաիրային փաթեթներ, իսկ այն երեխաները, որոնց անհնար էր ընտանիք վերադարձնել, նրանց էլ տեղավորում ենք աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում, եւ այդ ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն եւ եւս 30 տոկոս՝ հաշմանդումություն ունեցող ամեն երեխայի համար։ Այս պահին 48 ընտանիքներում են 65 երեխաներ։ Որդեգրման համար անհրաժեշտ է դիմել մարզպետարան կամ Երեւանի քաղաապետարան»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց նաեւ, որ ծերերի որեւէ հաստատություն այս պահին չի փակվել։ Նրանց պահման պայմաններն էականորեն կլավանան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել