Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար
 |aysor.am|
22:10 - 20 մարտի, 2020

Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից, թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։

Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։

Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները։

«Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել