Եվրոպական ներդրումային բանկը այս տարի Թուրքիային վարկեր այլևս չի տրամադրի |ermenihaber.am|
13:56 - 24 հուլիսի, 2019

Եվրոպական ներդրումային բանկը այս տարի Թուրքիային վարկեր այլևս չի տրամադրի |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եվրոպական ներդրումային բանկը մինչև տարեվերջ Թուրքիայի պետական կառույցներին նոր վարկեր չի տրամադրի: Այդ ընթացքում կվերանայվի Թուրքիայի հետ հարաբերություններում բանկի որդեգրած մարտավարությունը:

Սա մի մասն է կազմում Կիպրոս կղզու հարակից ջրերում հորատման ապօրինի աշխատանքներ կատարելու պատճառով Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիոջոցների:

«Որպես Եվրամիության բանկ՝ Եվրոպական ներդրումային բանկը կհետևի Եվրահանձնաժողովի խորհրդին և տարվա մնացած ժամանակահատվածում կսահմանափակի նոր պարտքեր տրամադրելու գործարքների հաստատման համար տնօրենների խորհրդին ներկայացնելու գործընթացները», -ասված է բանկի խոսնակի հայտարարությունում:

Եվրոպական ներդրումային բանկը Թուրքիային ամենից շատ վարկեր տրամադրող օտարերկրյա կազմակերպությունն է: Վերջին երեք տարում բանկի կողմից Թուրքիային տարեկան 0.4-ից 2.2 մլրդ եվրոյի սահմաններում ֆինանսավորում է տրամադրվել: Սակայն 2019-ից բանկը Թուրքիայում որևէ ներդրում չի արել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել