Եվս 1 մահ և 4 նոր դեպք Արարատի մարզում. վարակակիրների թիվը հասել է 179-ի. մարզպետ
13:06 - 09 ապրիլի, 2020

Եվս 1 մահ և 4 նոր դեպք Արարատի մարզում. վարակակիրների թիվը հասել է 179-ի. մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:

«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել