Եթե վեթինգի գործընթացում ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, միանշանակ դրանք կիրականացնի. Վանեցյան |news.am|
08:19 - 24 մայիսի, 2019

Եթե վեթինգի գործընթացում ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, միանշանակ դրանք կիրականացնի. Վանեցյան |news.am|

news.am։ ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների եւ հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում:

Դիտարկմանը, որ Իրանում եւս վարչապետը խոսել էր արտերկրյա գործակալների մասին, Վանեցյանը միայն ասաց. «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»:

Հարցին, թե ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթները վեթինգ իրականացնելիս, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Վեթինգի մասով, անեղծ ասած, չգիտեմ, օրենք է լինելու, թե որոշում: Լինելուց հետո, երբ կլինեն հստակ նշված, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը եւ ոնց ենք մենք պատկերացնում այդ վեթինգը, եւ եթե ԱԱԾ-ն կունենա այդ գործընթացում իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ դրանք կիրականացնի»:

Դիտարկմանը, որ միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, թե նաեւ դատախազներ, ԱԱԾ-ականները, Վարեցյանն արձագանքեց.

«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ողջ պետական համակարգը որպեսզի հասարակության մոտ չմնան կասկածներ որեւէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի եւ այլնի մասին:

Պետք է անել ամեն ինչ, կկոչվի վեթինգ, թե մեկ այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե տվյալ պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմվածքը, թե ոնց նշանակվեց, կապերը եւ այլն: Այսինքն հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել