Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|
08:07 - 07 հունիսի, 2019

Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

aysor.am։ Եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության շուրջ առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

««Լիդիան Արմենիանիայի» վերաբացումն այն է, ինչ տեղի կունենա, երբ փորձաքննությունը կավարտվի, վերջնական եզրակացություն կտրվի արդյունքների վերաբերյալ։ Դրանք կլինեն հրապարակային։ Եվ եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել