Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|
09:09 - 01 հուլիսի, 2019

Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am։ Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին:

«Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի, վայրն ընտրվել է: «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 15-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- նշեց Անանյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել