ԵՏՄ երկրների ապրանքներն ավելի հեշտ կհայտնվեն Չինաստանում. էկոնոմիկայի նախարար |news.am|
13:42 - 06 հունիսի, 2019

ԵՏՄ երկրների ապրանքներն ավելի հեշտ կհայտնվեն Չինաստանում. էկոնոմիկայի նախարար |news.am|

news.am։ Եվրասիական տնտեսական միության ապրանքները, այդ թվում եւ հայկական, հեշտ կհայտնվեն Չինաստանում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նիստում հունիսի 6-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մայիսին ստորագրվել է համաձայնագիր ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին, իսկ այս տարվա ապրիլին այդ համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել