ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|
16:26 - 26 հունիսի, 2019

ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|

news.am: ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսի իրական բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին: Դա վերաբերում է բրենդային սննդամթերքներին, որոնք վաճառվում են ԵՄ տարբեր երկրներում մեկ անվան տակ եւ նույն փաթեթավորմամբ, հաղորդում է «Եվրոպուլսը»:

Այսպիսին են Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները:

Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի որակն ավելի բարձր է, քան արեւելյան Եվրոպայում:

Սակայն այս հետազոտությունը չի հաստատել նման տարբերությունը. փաթեթավորման վրա նշվածին չհամապտասխանող մթերքների բաղադրություն հանդիպել է եւˊ Արեւելյան եւˊ Արեւմտյան Եվրոպայում:

Հետազոտությունում դիտարկվել է ԵՄ 19 երկրներում ավելի քան 1.3 հազար սննդամթերք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել