ԵԽ-ն ցանկանում է պատվիրակություն ուղարկել Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններին |armtimes.com|
09:10 - 12 մայիսի, 2019

ԵԽ-ն ցանկանում է պատվիրակություն ուղարկել Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններին |armtimes.com|

armtimes.com: Եվրախորհրդարանը (ԵԽ) ցանկանում է դիտորդական պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ հունիսի 23-ին Ստամբուլում կայնալիք նոր ՏԻՄ ընտրություններին։

Ermenihaber-ը հայտնում է, որ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ պահանջն ուղարկվել է Եվրախորհրդարանում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Քաան Էսեներին։

ԵԽ-ի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ղեկավար Անդերս Կնապպեն նշել է, որ մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ նրա՝ մասնավորապես ԿԸՀ-ն կարող է հեղինակազրկվել թուրք ժողովրդի շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել