ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան |armenpress.am|
10:25 - 26 ապրիլի, 2019

ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն: Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, Պասկիեն Թբիլիսի կժամանի ապրիլի 28-ին: 

Պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 29-ին հանդիպում Է պլանավորված Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո Կոբախիձեն եւ Լիլիան Մորի Պասկիեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Ապրիլի 30-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Օրվա երկրորդ կեսին Պասկիեն ճառով հանդես կգա Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել