Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ |news.am|
06:12 - 12 հոկտեմբերի, 2019

Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ |news.am|

news.am: Եվրախորհրդի նախագահը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ՝ հայտարարելով, որ այդ գործողությունները վնաս են հասցնում էթնիկ առումով պառակտված կղզիական պետության վերամիավորման ջանքերին եւ քայքայում են ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունները, հաղորդում է AP-ը:

Տուսկը հայտարարել է, որ նրա ներկայությունը Կիպրոսի մայրաքաղաքում Եվրամիության կողմից իր անդամ Կիպրոսի նկատմամբ սոլիդարության լիարժեք դրսեւորում է:

Անցած շաբաթ Թուրքիան ակտիվացրել էր իր գործողությունները՝ ռազմածովային հորատման նավ ուղարկելով բացառիկ տնտեսական գոտի, որտեղ Կիպրոսի կառավարությունը արտոնագիր էր տրամադրել իտալական Eni էներգետիկ ընկերությանը եւ դրա գործընկեր Total of France-ին նավթի եւ գազի որոնումներն իրականացնելու համար:

Տուսկը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները կտրուկ դատապարտել են Թուրքիայի կողմից անցկացվող հորատման աշխատանքները տարածաշրջանում, որտեղ Կիպրոսն ունի բացառիկ տնտեսական իրավունքներ:

Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադեսը հայտարարել է, որ ԵՄ-ն ունի գործիքներ իր իշխանությունն ապահովելու համար եւ «օրենքը պետք է գերիշխի ջունգլիների կանոնների նկատմամբ», որոնք Թուրքիան ցանկանում է պարտադրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել