Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու․ Դավիթ Սանասարյան
23:17 - 16 ապրիլի, 2019

Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու․ Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մտա ֆեյսբուք, պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել:

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։

Ինչպես պայքարել եմ ` ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։

Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...

Սիրում եմ բոլորիդ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել