news.am: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Նշենք, որ հաղորդումներից մեկը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հաղորդումն է, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի։ Եվս երեք նյութ վերաբերում է փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի աշխատանքը խոչընդոտելուն։
Նշենք, որ նյութերի նախապատրաստման համար օրենքով սահմանված կարգով նախատեսվում է տասնօրյա ժամկետ։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։
comment.count (0)