Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|
12:55 - 13 մարտի, 2019

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը՝ ժամը 10:00-ն:
«Նիստի ժամանակ ՀՔԾ քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչից հետո դատախազները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Միջնորդության վերաբերյալ մի քանի ոչ պարզ հարց կար, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը:


ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Փաստաբանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չի համարել, իսկ վաղվա վերաբերյալ դեռ տեղյակ չեն:
Հարցին, արդյոք Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքների վերաբերյալ նորություններ կա՞ն, Ալումյանը նշեց, որ երկու բողոք կա, բայց դեռևս ոչ մի նորություն չկա:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել