Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ
14:31 - 06 սեպտեմբերի, 2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: «Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։

Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում և վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել