Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ ամեն ինչ արել են Սարի թաղում արյունալի հետեւանքներից խուսափելու համար |hetq.am|
10:18 - 09 ապրիլի, 2019

Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ ամեն ինչ արել են Սարի թաղում արյունալի հետեւանքներից խուսափելու համար |hetq.am|

hetq.am: Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին վկայությամբ հանդես եկավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Վկայությունն ընթանում էր 2016 թ. հուլիսին «Սարի թաղի» թաղում տեղի ունեցած անկարգությունների գործով։

Վկայության ընթացքում Դավիթ Սանասարյանը նշեց, որ հուլիսի 29-ին Ազատության պողոտայում հավաքվածները շարժվում էին դեպի Խորենացի փողոց, երբ ճանապարհին ինֆորմացիա են ստացել, որ այլ գործողություններ են տեղի ունենում ՊՊԾ գնդի տարածքում։ «Փորձել ենք լինել հնարավորինս մոտ՝ կանխելու հնարավոր բացասական հետեւանքները»,- տեղեկացրեց Սանասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ տեղյա՞կ է եղել՝ ինչ է կատարվում գնդի ներսում, եւ նախապես տեղեկացվա՞ծ է եղել գունդը զավթածների մտադրության մասին, Դավիթ Սանասարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ որ ՊՊԾ գնդի գրավման մասին տեղեկացվել է համացանցի միջոցով։

Իսկ Ազատության պողոտայում հանրահավաքի կազմակերպման վերաբերյալ նշեց, որ ամեն ինչ արել են, որ հավաքը խաղաղ բնույթ ունենա։ «Հավաքը մի անձի կողմից չի կազմակերպվել, հնչել են ելույթներ՝ մեր պատասխանատվության սահմանում։ Մենք ուղղորդել ենք, որպեսզի շարժվեն դեպի Խորենացի փողոց»։

Ըստ վկայի՝ իրենց նպատակն է եղել խուսափել արյունահեղությունից.

«Եթե նպատակ ունենանայինք ավելի առաջ գնալ, կգնայինք, քաղաքացիներին չէինք կանգնեցնի։ Նպատակը մեկն էր, որ բոլոր կողմերից դադարեցնեին կրակոցները։ Մեր ներկայությամբ փորձեցինք կանխել հետագա գործողությունները»։

Դավիթ Սանասարյանը նշեց նաեւ, որ Սարի թաղում նկատել է, որ ներքեւից քարեր են շպրտում: Ըստ նրա ՝ եղել են սադրիչ գործողություններ, որոնց մասին ինքը տեղեկացրել է Երեւանի այդ ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին եւ ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին՝ շեշտելով, որ խաղաղ ձեւով հավաքը չվերածեն այլ գործողության։

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ քաղաքացիների կողմից քար նետելու դեպքեր չի տեսել, սակայն լսել է քաղաքացիներից, որ բլուրի ներքեւի մասից քարեր են շպրտում, որոնցից մեկն էլ դիպել է իրեն։

Անդրիաս Ղուկասյանին դեպքի վայրում տեսել է մի կողմի վրա նստած՝ քաղաքացիների հետ խոսելիս, իսկ նրա կողմից քարեր հավաքելու որեւէ կոչ չի լսել. «սուտ մեղադրանք է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել