Դավիթ Սանասարյանի հետ հանդիպել եմ իմ նախաձեռնությամբ. Նա պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին.Արման Թաթոյան

11:52 - 29 ապրիլի, 2019

Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հանդիպել եմ նրա հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ հանդիպումը եղել է իր նախաձեռնությամբ:

«Ես խոսել եմ Դավիթ Սանասարյանի հետ, նրա փաստաբանի հետ եւ գիտեմ, որ պատրաստվում են ինձ բողոք ներկայացնել: Երբ բողոք ներկայացնեն, ըստ այդմ, կնայենք ու կխոսենք»:

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այդ գործը կգնա դատարան, իրավունք ունե՞ր նա նման համոզմունք հայտնել, Թաթոյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշելով. «Ես նշեցի, որ ես այսպես, թե այնպես պրոցես սկսելու եմ, բայց պայմանավորվածություն եղավ, որ երբ բողոք լինի, պաշտպանն ավելի հստակ կարող է ներկայացնել իր պահանջը, ես էլ հետագայում հստակ կիմանամ իմ գործողությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել