Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ |pastinfo.am|
10:39 - 18 ապրիլի, 2019

Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am։ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։  Այս տեղեկությունը չի հերքել ոչ ԱԱԾ-ն, ոչ գլխավոր դատախազությունը եւ ոչ էլ ինքը՝ Դավիթ Սանասարյանը։

Հարցին, թե արդյոք վարչապետը չի պատրաստվում նախաքննության փուլում կասեցնել Դ.Սանասարյանի լիազորությունները՝ աշխատակիցների վրա հնարավոր ներգործությունը բացառելու, գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։
«Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին»,- ի պատասխան ասաց Կարապետյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել