aysor.am։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը։
«Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար», - Արցախում ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ի վերջո, այդ գործով տեսանյութ կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»:
comment.count (0)