Գրիգորյանը կարծում է՝ գործադիրն ու օրենսդիրը ՍԴ ճգնաժամը լուծելու քայլեր կձեռնարկեն |azatutyun.am|

09:36 - 28 հունվարի, 2020

azatutyun.am։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

Հարցին, թե վարչապետը երեկ հայտարարեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել, առաջացած ճգնաժամի լուծման ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներ ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, վաղ կենսաթոշակի մասին օրենքը և նաև Ազգային ժողովի կողմից ձեռնարկված քայլերը նպատակ ունեին ճգնաժամը լուծել, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

ԱԽ քարտուղարը սահմանադրական բարեփոխումները ճգնաժամի լուծման մի ճանապարհն է համարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել