Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ |lragir.am|
13:30 - 10 հունիսի, 2019

Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ |lragir.am|

lragir.am: Հատուկ քննչական ծառայության քննիչները գերբեռնված են աշխատում, նրանց օգնության են հասնում այլ ծառայություների քննիչները: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկսով: Այդ դիմումների մեջ նույնիսկ կան դիմումներ, որոնք չեն վերաբերում Հատուկ քննչական ծառայության գործառույթներին: Բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս, քանի որ այդ դիմումների հիման վրա պատրաստվում են նյութեր:

«Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինելու այդ որոշումների բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացնել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հիմնական ծանրաբեռնվածության հարցը լուծվում է հետևյալ կերպ. «Դիմում ենք գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ ՊԵԿ-ից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից գործուղվում են քննիչներ, որոնք մեր քննիչների ղեկավարությամբ աշխատում են քննչական խմբերում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի գործերի որակը չտուժի:

Երկար են մնում քննիչներն աշխատավայրում: Իհարկե, կցանկանայինք, որ հաստիքներն ավելանային, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս թեկուզ մեկ կամ երկու քննիչ ընդունել աշխատանքի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել