Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար |news.am|
07:54 - 21 նոյեմբերի, 2019

Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 9.95 մլն դրամով:

Գումարը պահուստային ֆոնդից կհատկացվի ԱԳՆ-ին՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի պետական բյուջե վճարելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներն կամ ՀՀ քաղաքացիներն, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել