«Գնահատման եւ թեստավորման կենտրոն»-ն կառավարության աշխատակազմից անցավ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը |news.am|
07:35 - 24 հոկտեմբերի, 2019

«Գնահատման եւ թեստավորման կենտրոն»-ն կառավարության աշխատակազմից անցավ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը Կառավարության աշխատակազմի ենթակայությունից անցավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կնպաստի Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմանը, մասնավորապես՝ սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, տարրական, միջին եւ ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձեւերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպմանը, սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային եւ միջազգային ստուգատեսների անցկացմանը եւ այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել