Գիտնական Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին |armtimes.com|
10:46 - 10 ապրիլի, 2019

Գիտնական Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին |armtimes.com|

armtimes.com: Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին:

Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Երբ որ նա տեսավ, որ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ավելացրեց եւս մեկ պատճառ, ասաց՝ դե որ այդպես է, պարզ, անկեղծ խոսեմ եւ ինձ մեղադրեց այն բանում, որ ես շանտաժով, խաբեությամբ, բանսարկությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, եւ որ իբր թե Թամրազյանը իրեն ասել է (այսինքն՝ հանգուցյալին է վկայակոչում), որ չուզենալով բացում եմ ես այդ խումբը, որովհետեւ ճնշում են, ինչ անեմ: Ես էլ ասում եմ՝ դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, քան դատարանում: Ահա իմ անելիքներից մեկը»,- նշեց Արծրունի Սահակյանը:

«Ուրիշ ինչպե՞ս ես մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի առաջ է ասում, հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որ եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը:

Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մատենադարանը այնպիսի հիմնարկ է, որի տնօրենը առանց նախագահի իմացության անգամ տնօրեն լինելու երազանք չի կարող ունենալ: Մարդը դառնում է հիմնարկի տնօրեն նախկին իշխանությունների հովանավորությամբ եւ ինձ մեղադրում, որ բաժնի վարիչ եմ դարձել նրանց օգնությամբ»,- արձանագրեց գիտնականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել