Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է |armenpress.am|
08:56 - 20 հուլիսի, 2019

Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում:

Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը:

Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ է ունեցել գերմանական զենքի վաճառքի ցանկում: Ամբողջ տարվա կտրվածքով Թուրքիային է տրամադրվել 242 մլն 800 հազար եվրո արժողությամբ զինամթերք: Այս ցուցանիշն էլ կազմել է այդ տարվա գերմանական զինամթերքի արտահանման մեկ երրորդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել