Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |shantnews.am|
07:32 - 12 դեկտեմբերի, 2019

Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |shantnews.am|

shantnews.am: Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Այս ընտրությունների արդյունքում բրիտանացիները կա՛մ կքվեարկեն գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի օգտին, որը խոստացել է Brexit-ն իրականացնել, կա՛մ իրենց ձայնը կտան Ջոնսոնի հիմնական հակառակորդ, լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինին: Վերջինս խոստացել է Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվե անցկացնել:

Վերջին 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում: Արտահերթ ընտրությունների պատճառն այն է, որ Համայնքների պալատի պատգամավորները դեմ էին քվեարկել Brexit-ի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել