Բրիտանացի պահպանողականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում |armenpress.am|
06:00 - 13 դեկտեմբերի, 2019

Բրիտանացի պահպանողականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել Է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում ձայների շարունակվող հաշվարկի արդյուքները:

Կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, արդեն նվաճել Է 327 պատգամավորական մանդատ: Նկատի առնելով այն, որ Համայնքների պալատում ընդամենը կա 650 տեղ, դա նշանակում Է պարզ մեծամասնություն, որը թույլ կտա թորիներին օրակարգ ձեւավորել առանց մյուս կուսակցություների օժանդակության:

Ներկայում չհաշված են մնում եւս 54 տեղամասերի քվեաթերթիկները: Sky News հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ պահպանողականները հնարավորություն ունեն մեծամասնություն ստանալ 358-ից մինչեւ 368 պատգամավորական մանդատներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել