Բիզնես գաղափարները բերեք Շիրակի մարզպետարան․ հարցազրույց |epress.am|

07:06 - 07 օգոստոսի, 2019

epress.am։ Շիրակի մարզում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հարցազրույցի ժամանակ տեղեկացանք, որ ուսումնասիրում են աշխարհի փորձը , որը կիրառելի կլինի Շիրակի մարզի համար։

«495 կմ ճանապարհը մեր բյուջեի համար հնարավոր է անլուծելի խնդիր լիներ, սակայն հիմա մենք սուբվենցիոն ծրագրերով տեխնիկա ենք ձեռք բերում, և խճի հանք ունենալով, կարող ենք ինքներս իրականացնել ճանապարհաշինարարաություն։ Հիմա տեխնոլոգիաներ ենք քննարկում, որն է համահունչ ճանապարհաշինարարության համար։ Տուրիզմի մասին ենք խոսում, բայց խճաքարերով փողոցները մոռացվել են։ Այս պարագայում պետությունը համայնքի հետ պետք է գտնի լուծումներ»։

Ջրաձոր համայնքի խնդիրներին անդրառանալով՝ մարզպետը նշեց, որ ջրամբարների կառուցումը ռազմավարական անվտանգության խնդիրներից մեկն է։ «Կապսի ջրամբարի պարագայում, տվյալ ծավալի ջուր պահպանելու համար քիչ միջոցներով կարող ենք լուծել այդ խնդիրը։ 26 մլն խ/մ Ջրաձորում կկառուցվի ջրամբար և գյուղը կտեղափոխվի, և
կարող ենք մեծացնել ծավալները մինչև 60 մլն խ/մ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել