«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի հարցում |aysor.am|
07:34 - 24 սեպտեմբերի, 2019

«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի հարցում |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստում կքննարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը և դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՀ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խոհրդարանում շրջանառության մեջ է դրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծ, որը խորհրդարանում հավանության արժանանալուց հետո կներկայացվի ՍԴ։ Վերջնական որոշումը կայացնողը լինելու է Սահմանադրական դատարանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է ներկայացված նախագծին։
Զոհրաբյանը հանձնաժողվոի նիստում հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանում դեմ է եղել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի առաջադրմանը։

«Մենք ունեինք մեր հիմնավորումները՝ նա չէր համապատասխանում այդ չափորոշիչներին և չէր կարող լինել ՍԴ նախագահ։ Ինչ վերաբերում է հիմա ներկայացված փաթեթին։
Բնականաբար, մենք լսեցինք ձեր բոլոր հիմնավորումները։ Առաջիկայում մենք կքննարկենք հարցը ու որոշում կկայացնենք։ Միայն մի բան կասեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կաշկանդված չի եղել ոչ քաղաքական, ոչ իրավական խնդիրներով», - հայտարարեց Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել