Բանակի մարզական ակումբը կվերականգնվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց ներկայացված օրինագիծը |armenpress.am|
07:59 - 13 դեկտեմբերի, 2019

Բանակի մարզական ակումբը կվերականգնվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց ներկայացված օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:

«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կարծում եմ, որ այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- նշել էր Բալայանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 105 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել