Բակո Սահակյանը Ֆրանսիայի ԱԺ-ի մի խումբ պատգամավորների հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր
15:54 - 11 սեպտեմբերի, 2019

Բակո Սահակյանը Ֆրանսիայի ԱԺ-ի մի խումբ պատգամավորների հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել